15:06  ,  5 հոկտեմբերի, 2018

«Ինտերի» ֆուտբոլիստը որսացել է տրիբունայից նետած գարեջրով լի բաժակը եւ առաջարկել մրցավարին

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «ՊՍՎ Էյնդհովեն» - «Ինտեր Միլան» խաղում գրանցվել է զավեշտալի միջադեպ: ՊՍՎ-ի ֆանատները վերջնամասում գարեջրով լի բաժակներ են նետել խաղադաշտ: «Ինտերի» կիսապաշտպան Պոլիտանոն որսացել է բաժակներից մեկը եւ առաջարկել մրցավարին:

Այդ խաղում «Ինտերը» հաղթել էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում