22:48  ,  4 հոկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» խնդիրներ չունեցավ Ադրբեջանում, արդյունքներ (տեսանյութ)  

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 4-ին անցկացվում են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումներ:

E խմբում ընդգրկված Լոնդոնի «Արսենալն» առանց Հենրիխ Մխիթարյանի 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագն անգլիական ակումբի հետ չէր մեկնել Բաքու (տեսանյութ):

E խմբի մյուս խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց ուկրաինական «Վորսկլային», որի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը։ Ընդ որում՝ մինչեւ 90-րդ րոպեն պորտուգալական ակումբը պարտվում էր 0:1 հաշվով: 

F խմբում իտալական «Միլանը» տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ: Միլանցիներից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ վնասվածքից ապաքինված Գոնսալո Իգուաինը:

Եվրոպայի լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս)` 4:2

Կայ Հավերց, 44, Լուկաս Ալարիո, 49, 88, Յուլիան Բրանդտ, 90+3 – Իվան Տրիցկովսկի, 25, Դիմիտրիս Ռասպաս, 90+1

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:0

Վիկտոր Պալսոն, 84

B խումբ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 3:1

Մունաս Դաբուր, 55, 73 (11մ), Տակումի Մինամինո, 61 – Օդսոն Էդուարդ, 2

Հեռացում՝ Ջեյմս Ֆորեստ, 72 («Սելթիկ»)

«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1:3

Իսամ Ջեբալի, 79 – Ժան-Կեւին Օգյուստեն, 12, Իբրահիմա Կոնատե, 54, Մատեուս Չունհա, 61

C խումբ

«Բորդո» (Ֆրանսիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:2

Յունուս Սանխարե, 84 – Պիերոս Սոտիրիու, 42, Ռոբերտ Սկով, 90+3

Չիրացված 11 մետրանոց՝ Ֆրանսիոս Կամանո, 45 («Բորդո»)

«Զենիթ» (Ռուսաստան) - «Սլավիա» (Չեխիա)՝ 1:0

Ալեքսանդր Կոկորին, 80

D խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 0:2

Իզետ Հայրովիչ, 19 (11մ), Ամեր Գոյակ, 68

Հեռացումներ՝ Օգնյեն Վրյանեշ, 46 («Անդերլեխտ») - Կեւին Թեոֆիլ-Կատրին, 90+3 

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)՝ 2:0

Իսլամ Սլիմանի, 52, 68

E խումբ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:3

Սոկրատիս Պապաստատոպուլոս, 4, Էմիլ Սմիթ Ռոու, 53, Մատեո Գենդուզի, 79

«Վորսկլա» (Ուկրաինա) -  «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:2

Վլադիսլավ Կուլաչ, 8 – Ֆրեդի Մոնտերո, 90, Յովան Կարբալ, 90+3

F խումբ

«Միլան» (Իտալիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:1

Պատրիկ Կուտրոնե, 70, 79, Գոնսալո Իգուաին, 77 – Միգել Անգել Գերերո, 14

«Բետիս» (Իսպանիա) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 3:0

Անտոնիո Սանաբրիա, 56, Ջիովանի Լո Սելսո, 80, Կրիստիան Տելյո, 88

K խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 2:0

Բակիտյոր Զաինուտդինով, 64, Մարին Տոմասով, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում