Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախախաղային ասուլիսում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում: Ըստ իսպանացի մասնագետի՝ Մխիթարյանը վատառողջ է եղել վերջին օրերին, փոխանցում է azerisport-ը:
Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը կապվա՞ծ է նրա հետ, թե ինչի նա կարող էր հանդիպել Բաքվում:
Մխիթարյանը չկարողացավ ժամանել: Մեզ հետ բերել ենք նրանց, ովքեր հոգեբանորեն պատրաստ են հանդիպմանը:
Նա՞ է այդպես որոշել, թե՞ դուք:
Հենրիխը վատառողջ էր երեկ եւ դրա նախորդ օրը, այդ պատճառով չմեկնեց թիմի հետ:
Դուք տեղյա՞կ եք, թե կոնկրետ ինչի համար չի ժամանել Մխիթարյանը եւ ծանո՞թ եք կոնֆլիկտի պատմությանը:
Իմ աշխատանքը ֆուտբոլն է, չեմ խառնվում քաղաքականությանը: Հարգում եմ բոլոր ազգություններին:
Սակայն հասկանում եք, որ եթե դուրս գաք Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որը կայանալու է Բաքվում, ապա Մխիթարյանը դարձյալ չի ժամանելու, քանի որ նա ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը:
Մինչեւ եզրափակիչը դեռ շատ ժամանակ կա: Պատրաստվում ենք վաղվա խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում