22:48  ,  3 հոկտեմբերի, 2018

ՉԼ. ՊՍԺ-ի հաղթանակն ու Նեյմարի հեթ-տրիկը, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում ֆրանսիական ՊՍԺ-ն C խմբում մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի առավելությունը հսկայական էր՝ 6:1: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը: Աչքի ընկան նաեւ ուրուգվայցի Էդինսոն Կավանին, արգենտինացի Անխել Դի Մարիան եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն:

ՊՍԺ-ն 3 միավորով երկրորդ տեղում է, «Ցրվենա Զվեզդան» 1 միավորով վերջինն է: Խմբի մյուս խաղում կմրցեն իտալական «Նապոլին» ու անգլիական «Լիվերպուլը»:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

C խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 6:1 (տեսանյութ)

Նեյմար, 20, 22, 81, Էդինսոն Կավանի, 37, Անխել Դի Մարիա, 41, Կիլիան Մբապե, 70 – Մարկո Մարին, 74

«Նապոլի» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակով)

D խմբում «Լոկոմոտիվը» Մոսկվայում մրցեց գերմանական «Շալկեի» հետ եւ պարտություն կրեց վերջին րոպեներին բաց թողած գոլի հետեւանքով՝ 0:1

«Շալկեն» 4 միավորով խմբի ընթացիկ առաջատարն է, «Լոկոմոտիվը» 2 պարտությունից հետո վերջինն է: Խմբի մյուս խաղում կմրցեն պորտուգալական «Պորտուն» ու թուրքական «Գալաթասարայը»:

D խումբ

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1

Ուեսթոն Մաքենի, 88

«Պորտու» (Պորտուգալիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում