21:36  ,  3 հոկտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականների մրցաշարային դիրքը 9-րդ տուրից հետո

Բաթումիում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Անգլիայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը՝ 15-ական միավոր: Առաջատարը Լեհաստանի հավաքականն է՝ 16:

Հիշեցնենք, որ 9-րդ տուրում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստներին:

Կանանց Հայաստանի հավաքականը վաստակել է 15 միավոր եւ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի թիմերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը Չինաստանն է՝ 16 միավոր:

14-ական միավոր ունեն Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:

9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Իրանի թիմին:

Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում