20:15  ,  1 հոկտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի թիմերի հաղթանակները

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Բելառուսի քառյակի հետ եւ հաղթանակ տարավ 2.5:1.5 հաշվով: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմին հաղթանակ ապահովեց չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսեյ Ֆյոդորովին:

Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը խաղացին ոչ ոքի: Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է: Առաջատարներ են 13-ական միավոր վաստակած Ադրբեջանը, Լեհաստանը եւ ԱՄՆ-ն:

Կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ԱՄՆ-ի թիմի հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով: Հաղթանակներ տարան առաջին համար Էլինա Դանիելյանն ու երրորդ համար Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակին վաստակեց կես միավոր: Մարիա Կուրսովան պարտություն կրեց:

Հայաստանի հավաքականը 13 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ուկրաինան, Չինաստանը, Ռումինիան ու Վրաստանն ունեն 12-ական միավոր:

Օլիմպիադայի ավարտին մնաց չորս տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում