23:08  ,  26 սեպտեմբերի, 2018

Սարգիս Ադամյանը դարձյալ գոլ է խփել երկրորդ Բունդեսլիգայում

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել «Յան Ռեգենսբուրգը» եւ դարձյալ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: 7-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգն» ընդունել է «Հայդենհայմին» եւ առավելության է հասել 2:1 հաշվով: Սարգիս Ադամյանն արդեն 6-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը:

«Յան Ռեգենսբուրգը» 10 միավորով 9-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ անցած տուրում Սարգիս Ադամյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Համբուրգի» դեմ խաղում (5:0):

Երկրորդ Բունդեսլիգա, 7-րդ տուր

«Յան Ռեգենսբուրգ» - «Հայդենհայմ»՝ 2:1

Սարգիս Ադամյան, 6, Մարկո Գրյուտներ, 20 - Ռոբերտ-Նեստա Գլատցել, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում