20:11  +04,  24 սեպտեմբերի, 2018

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Շախմատի Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ վստահ հաղթանակով մեկնարկեց Բաթումում սկսված Համաշխարհային օլիմպիադայում: Առաջին տուրում Հայաստանի թիմը Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան կազմով հաղթել է Ճապոնիայի թիմին՝ 3.5:0.5: Առաջին համար Լեւոն Արոնյանին տրվել էր հանգստի հնարավորություն:

Գաբրիել Սարգսյանը սեւերով խաղացել է ոչ ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանը դարձյալ սեւերով հաղթանակ է տարել: Մեկական միավոր են վաստակել նաեւ սպիտակներով հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը:

Կանանց Հայաստանի հավաքականը առավելության է հասել Ղրղզստանի թիմի նկատմամբ՝ 3.5:0.5: Էլինա Դանիելյանը հաղթել է սպիտակներով, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ սեւերով: Մարիա Կուրսովան պարտիան ավարտել է ոչ ոքի:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ