10:12  ,  25 սեպտեմբերի, 2018

Հովսեփյանը գոլ է խփել Կիպրոսում, Բեգլարյանը դարպասն անառիկ է պահել Լատվիայում

Ֆուտբոլի Կիպրոսի Առաջին լիգայի առաջնության երկրորդ տուրում «Լակատամիասը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության է մատնել «Վորոկլինիսին»: Հյուրերի կազմում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Երեւանի «Արարատի» եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Դավիթ Հովսեփյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը: 27-ամյա հայ ֆուտբոլիստը Կիպրոս է տեղափոխվել Սլովակիայից:

Լատվիայի առաջնության 22-րդ տուրում «Լիեպայան» տանը 0:0 հաշվով է խաղացել «Ռիգայի» հետ: Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը Լատվիայի առաջնությունում արդեն երեք խաղ անառիկ է պահել դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում