09:09  ,  24 սեպտեմբերի, 2018

Համաշխարհային շախմատային օլիմպիադա. Բացման հանդիսավոր արարողությունը

Բաթումում տեղի է ունեցել Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը 185 թիմեր կպայքարեն հաղթողի կոչման համար:

Վարկանիշային առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որը ներկայացված է ուժեղագույն կազմով՝ Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա, Սեմ Շենքլանդ, Ռեյ Ռոբսոն: Հայաստանի հավաքականն ունի 8-րդ վարկանիշը: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց Հայաստանի թիմը Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012): 2016-ին Օլիմպիադան անցկացվեց Բաքվում, Հայաստանը չմասնակցեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում