13:16  ,  23 սեպտեմբերի, 2018

«Ռեալի» մարզիչը դժգոհել է օրացույցից. Երկրորդ խաղակեսում մեր էներգիան սպառվել էր

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո դժգոհել է հագեցած օրացույցից:

«Մենք գիտենք՝ ինչպես դիմանալ, երբ խաղը չի դասավորվում մեր սցենարով: Մենք հասկանում էինք, որ «Էսպանյոլի» դեմ խաղը բարդ է լինելու: Մրցակիցը ցուցադրում է կազմակերպված ֆուտբոլ:

Մենք կարողացանք վաստակել կարեւոր 3 միավոր: Երկրորդ խաղակեսում մեր էներգիան սպառվել էր: Արդեն չկար վերահսկողություն խաղի վրա: Սա մեր երկրորդ խաղն էր երեք օրում: Կար հոգնածություն»,- Լոպետեգիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի առաջին տուրում 3:0 հաշվով հաղթել էր իտալական «Ռոմային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում