11:24  ,  23 սեպտեմբերի, 2018

Էմերի. «Արսենալը» բոլոր մրցաշարերում էլ կարող է պայքարել տիտղոսի համար

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին վստահ է, որ լոնդոնյան ակումբը կարող է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար եւ արժանի մրցակցություն ցույց տալ մյուս թիմերին:

«Եվրոպայի լիգան շատ կարեւոր է մեզ համար: Դա տիտղոսներից մեկն է: Ես կարծում եմ, որ ամեն տիտղոս ունի մեծ նշանակություն: Դա լավագույն միջոցն է գնահատել թիմի արդյունավետությունը եւ ստեղծել կոլեկտիվի համար լավագույն ապագան: Գիտեմ, որ ունենք ուժեղ եւ մրցունակ թիմ: Ես բոլոր մրցաշարերում վստահ եմ մեր թիմի հնարավորությունների վրա»,- Էմերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալը» սեպտեմբերի 23-ին կընդունի «Էվերտոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում