Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուն Մադրիդի «Ռեալից»:
«Այս կապակցությամբ տարբերվող կարծիք ունեմ: Հիմա «Ռեալի» ֆուտբոլը կլինի ավելի թիմային: Դրա արդյունքում «Ռեալին» դիմակայելն ավելի բարդ կլինի: Նախկինում ամեն ինչ կենտրոնացած էր Ռոնալդուի վրա, հիմա ամեն ինչ ավելի վտանգավոր կլինի»,- 35-ամյա Ալվեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ալվեսը 2008-2016 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում