09:51  ,  18 սեպտեմբերի, 2018

Տուխել. Նեյմարը կխաղա «Լիվերպուլի» դեմ

Ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վստահ է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը կկարողանա օգնել իր ղեկավարած թիմին անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում: Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում նա հանգստի հնարավորություն էր ստացել:

«Մի բան կարող եմ հստակ ասել, որ Նեյմարը դուրս կգա խաղադաշտ, բայց չեմ ասի, թե ինչ դեր նա կկատարի: Դի Մարիան եւս կլինի մեկնարկային կազմում, բայց նրա մարտավարական խնդիրների մասին եւս չեմ խոսի, որպեսզի «Լիվերպուլը» պատրաստված չլինի:

Այս հանդիպումը կստիպի մեզ ցուցադրել մեր լավագույն որակները, կօգնի սովորել ճնշմանն ու այսպիսի բարձր մակարդակին»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 18-ին Անգլիայում կայանալիք «Լիվերպուլ» - ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում