21:10  ,  16 սեպտեմբերի, 2018

Սինգապուրի Մեծ մրցանակը՝ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով է ավարտվել Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ մրցանակի խաղարկությունը: Երկրորդ տեղը գրավել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ, հոլանդացի Մաքս Ֆերստապենը: Եռյակը եզրափակել է գերմանացի Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից»:

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը 281 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում ընթացող Ֆետելն ունի 241 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 6 փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով