Անգլիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը խաղաց «Ֆուլհեմի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:
Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլին»: Իսպանացի Ունաի Էմերիի ղեկավարած թիմը եւս խնդիրներ չունեցավ՝ 2:1:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին՝ փոխարինելով գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
Լոնդոնի «Չելսին» իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ սեփական խաղադաշտում մրցեց Ուելսի «Քարդիֆի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը:
«Չելսին» 15 միավորով եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ՝ հետ թողնելով նույնպես հինգ հաղթանակ տարած «Լիվերպուլին»: «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով երրորդն է: «Արսենալը» վաստակեց 9 միավոր եւ բարձրացավ 7-րդ տեղ:
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 3:0 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 2, Դավիդ Սիլվա, 21, Ռահիմ Ստերլինգ, 47
«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)
Կիարան Քլարկ, 90+1 - Գրանիտ Ջակա, 49, Մեսութ Օզիլ, 58
«Չելսի» - «Քարդիֆ»՝ 4:1 (տեսանյութ)
Էդեն Ազար, 37, 44, 80, 11մ, Վիլիան, 83 - Սուլեյման Բամբա, 16
«Բորնմութ» - «Լեսթեր»՝ 4:2
Ռայան Ֆրեյզեր, 19, 37, Ջոշուա Քինգ, 41, 11մ, Ադամ Սմիթ, 81 - Ջեյմս Մեդիսոն, 88, 11մ, Մարկ Օլբրայթոն, 90
Հեռացում՝ Ուես Մորգան, («Լեսթեր»), 69, երկրորդ դեղին քարտ
«Հադերսֆիլդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 0:1
Ուիլֆրիդ Զահա, 38
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20:30-ին (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում