21:32  ,  13 սեպտեմբերի, 2018

Մարադոնան մեքսիկական ակումբում կվաստակի 1.7 միլիոն եվրո

Մեքսիկական «Դորադոս դե Սինալոա» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Դիեգո Մարադոնան 11 ամսում կվաստակի 1.7 միլիոն եվրո, հաղորդում է infobae.com-ը:

57-ամյա մասնագետի պայմանագրում նշված է, որ Մեքսիկայի առաջնության երկրորդ դիվիզիոնից առաջին դիվիզիոն բարձրանալու դեպքում համագործակցությունը կերկարաձգվի: Մարադոնան արդեն անցել է պարտականությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ մայիսի Մարադոնան նշանակվել է Բրեստի «Դինամոյի» նախագահ, սակայն տեւական ժամանակ է Բելառուսում չի եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում