19:35  ,  12 սեպտեմբերի, 2018

Մխիթարյան. «Արսենալը» պետք է խաղա ՉԼ-ում եւ պայքարի տիտղոսների համար Անգլիայում

«Արսենալը» թիմ է, որը պետք է խաղա ՉԼ-ում եւ պայքարի տիտղոսների համար Անգլիայում, պետք է վերադարձնենք ակումբի նախկին մակարդակը, ասել է լոնդոնյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ես ամեն օր, ամեն վայրկյան անում եմ առավելագույնը, որպեսզի ավելի ուժեղանամ: Միշտ ունեցել եմ երազանքներ եւ հավակնություններ եւ միշտ ձգտել եմ իրագործել դրանք, քանի որ կարեւոր են իմ ընտանիքի եւ ինձ համար:

Միշտ հաճելի է լինել «Արսենալի» պատմության մի մասը, քանի որ սա մեծ ակումբ է: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել Արսեն Վենգերի հետ, հիմա էլ՝ Ունաի Էմերիի հետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Արսենալը» հանդես կգա Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում