18:06  ,  8 սեպտեմբերի, 2018

Հայ երկրպագուները չեն կարողացել մեկնել Մակեդոնիա, սակայն Երեւանից ճանապարհել են Հայաստանի հավաքականին

ՖԱՖ շարժման երկրպագուները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել են Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մակեդոնացիների դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումը:

ՖԱՖ-ը երկրպագուների համար ուղեւորություն էր կազմակերպել Մակեդոնիա – Հայաստան խաղին, սակայն Ռուսաստանում Մակեդոնիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել հայ երկրպագուներին:

Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Սկոպյե եւ հանգրվանել «Մարիոթ» հյուրանոցում:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում, որտեղ սեպտեմբերի 9-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կկայանա Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում