14:12  ,  8 սեպտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի կազմում Մակեդոնիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մեկնել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մակեդոնացիների դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումը:

Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Երեւանի «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը, որին Մակեդոնիայում կփոխարինի «Բանանցի» ձախ պաշտպան Նարեկ Պետրոսյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի թիմն արդեն ժամանել է Սկոպյե եւ հանգրվանել «Մարիոթ» հյուրանոցում:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում:

Հայաստանի հավաքականը Մակեդոնիա է մեկնել հետեւյալ կազմով՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    

Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»  

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)                     

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»      

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կիսապաշտպաններ

Իվան Յագան, «Էուպեն» (Բելգիա)                    

Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)    

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արաս Օզբիլիս, «Վիլեմ Երկրորդ» (Հոլանդիա)

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English