16:16  ,  6 սեպտեմբերի, 2018

Լեբրոն Ջեյմսի ֆավորիտները NBA-ի նոր մրցաշրջանում

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը պատմել է, թե որ թիմերին է համարում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նոր մրցաշրջանի ֆավորիտներ:

«Չեմպիոնության հավակնորդները շատ են, իսկ չեմպիոնը մեկն է: Դա «Գոլդեն Սթեյտն» է, որին բոլորը փորձում են հասնել: Կա նաեւ «Հյուսթոնը», որը եւս շատ ուժեղ է: Կնշեմ նաեւ «Օկլահոմային», «Բոստոնին», «Ֆիլադելֆիային» ու «Տորոնտոյին»: Չեմպիոնության հավակնորդները շատ են»,- ամերիկացի բասկետբոլիստի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն այս ամռանը «Քլիվլենդից» է տեղափոխվել «Լոս Անջելես Լեյքերս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: NBA-ի գործող չեմպիոնը «Գոլդեն Սթեյտն» է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակիչ շարքում հաղթել էր «Քլիվլենդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում