12:05  ,  3 սեպտեմբերի, 2018

35-ամյա Ֆաբիո Կվալյարելայի անկրկնելի գոլը

«Սամպդորիայի» իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում:

75-րդ րոպեին 35-ամյա իտալացին անկրկնելի հարվածով գրավել է իր նախկին թիմի դարպասը, բայց չի տոնել գոլը: Այդ խաղում «Սամպդորիան» հաղթել է 3:0 հաշվով:

Խաղից հետո Կվալյարելան հայտարարել է, որ դա իր կարիերայի լավագույն գոլը չէր:

«Գեղեցիկ ստացվեց, սակայն դա իմ լավագույն գոլը չէր: Այն լավագույն եռյակում է: Ես մի քանի անգամ դարպասը գրավել եմ դաշտի կենտրոնից: Ընտրությունը մեծ է»,- ասել է իտալացին, փոխանցում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում