21:15  ,  2 սեպտեմբերի, 2018

Ֆորմուլա-1. Հեմիլթոնն ամրապնդվեց առաջին տեղում

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Իտալիայի Մեծ մրցանակը: Երկրորդ տեղը գրավեց «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը (Ֆինլանդիա): Երրորդ վերջնագիծ հասավ «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնն առաջինն է 256 միավորով: Երկրորդ տեղում ընթացող գերմանացի Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի») ունի 226 միավոր:

Ֆորմուլա-1, Իտալիայի Մեծ մրցանակ 

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») 

2. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +8,705 

3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +14,501 

4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +16,669 

5. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +18,569 

6. Ռոմեն Գրոժան («Հաաս») +57,952 

7. Էստեբան Օկոն («Ռեյսինգ Փոյնթ Ֆորս Ինդիա») +58,831 

8. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ Ֆորս Ինդիա») +59,781 

9. Կարլոս Սայնս («Ռենո») +1.19,026 

10. Լենս Ստրոլ («Ուիլյամս») +1 շրջան 

Ընդհանուր հաշվարկ 

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 256 միավոր 

2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 226 

3. Կիմի Ռայկոնեն  («Ֆերարի»)՝ 164 

4. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 159 

5. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 130 

6. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ»)՝ 118 

7. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո»)՝ 52 

8. Կեւին Մագնուսեն («Հաաս»)՝ 49 

9. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն»)՝ 44 

10. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ Ֆորս Ինդիա»)՝ 44 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով