20:32  ,  29 օգոստոսի, 2018

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Հայաստանի չեմպիոն «Լեոն» հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարում:

Շվեդական Ուդեւալա քաղաքում մեկնարած մրցաշարի առաջին տուրում հայկական ակումբը 8:2 հաշվով հաղթեց «Վենգիր Յուպիտերսին»:

C խմբի մյուս 2 խաղերում «Լեոն» օգոստոսի 30-ին կխաղա Չեռնոգորիայի «Չելիկի» հետ, իսկ սեպտեմբերի 1-ին կմրցի շվեդական «Ուդեւալայի» հետ: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում