21:53  ,  25 օգոստոսի, 2018

«Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին», Ռոնալդուն գոլ չխփեց (տեսանյութ)

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Հռոմի «Լացիոյից» (տեսանյութ):

«Յուվենտուսից» հաշիվը 30-րդ րոպեին բացեց բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, իսկ խաղի վերջնակետը 75-րդ րոպեին դրեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, որն աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո: Պորտուգալացի հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:0

Միրալեմ Պյանիչ, 30, Մարիո Մանջուկիչ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում