11:10  ,  21 օգոստոսի, 2018

Կարագեր. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հեռացնի Մոուրինյոյին

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վերաբերյալ:

«Չեմ կարծում, որ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանում կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Նա այն կարող է կորցնել այս մրցաշրջանի ընթացքում: Մոուրինյոն այսօրվա մարզիչ է, այլ ոչ վաղվա: Էդ Ուոդվորդը գիտեր այդ մասին, երբ հրավիրում էր նրան:

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրել է սխալ մարզիչ, որից պետք է ազատվել: Ոչ ոք չի սիրում տեսնել այնպիսի պարտություններ, ինչպիսին «Բրայթոնի» դեմ խաղում էր: Այդ պատճառով պորտուգալացին պետք է հեռացվի»,- Կարագերի խոսքը մեջբերում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ 55-ամյա մարզիչը 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Մոուրինյոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում