11:47  ,  21 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյան vs Շաքրիյար Մամեդյարով

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 21-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 3 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Հայ գրոսմայստերն ունի 2 միավոր եւ Մագնուս Կարլսենի, Շաքրիյար Մամեդյարովի ու ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», չորրորդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում