17:38  ,  20 օգոստոսի, 2018

Եվրոպայի ակումբային մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի ակումբային մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը. Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու  («Ռեալ» / «Յուվենտուս»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):

Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ընթացքում:

Անցած մրցաշրջանում Մոդրիչն ու Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձան Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով «Լիվերպուլին», որի կազմում խաղաց նաեւ Սալահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում