Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Վերոնայում հյուրընկալվեց «Կյեւոյին» եւ հաղթանակ տարավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 3:2:
Իտալիայի առաջնությունում նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Կյեւո» - «Յուվենտուս»՝ 2:3 (տեսանյութ)
Մարիուշ Ստեմպինսկի, 38, Էմանուելե Ջակերինի, 56, 11մ – Սամի Խեդիրա, 3, Մատիա Բանի, 75, ինքնագոլ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում