09:12  ,  15 օգոստոսի, 2018

«Ռեալ» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոն» օգոստոսի 15-ին կվիճարկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Բուքմեյքերական գրասենյակներն Արքայական ակումբի հաղթանակը գնահատում են 2.50 գործակցով, իսկ «Աթլետիկոյինը»՝ 3.00: Ոչ ոքիի գործակիցն է 3.20:

Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Լիլեկյուլա» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Ստադիոնն ունի 15 հազար աթոռ: Հանդիպումը կսպասարկի Լեհաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում առաջին անգամ հանդիպելու են նույն քաղաքի թիմեր: «Ռեալն» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին կմասնակցի երրորդ տարին անընդմեջ: Նախորդ 2 խաղերում Արքայական ակումբը հաղթել է:

Թիմերի հայտացուցակները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում