21:43  ,  14 օգոստոսի, 2018

Ռամոս․ Եթե Կլոպն ավելի հանգիստ դառնա, ես պատրաստ եմ նրան լավագույնը համարել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո  Ռամոսն անդրադարձել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ Հիշեցնենք, որ գերմանացին կարծում է, որ Ռամոսի պահվածը լավ օրինակ չէ երեխաների համար։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքի իրավունք, բայց կրկնվում եմ՝ ես միտումնավոր չեմ ցանկացել ինչ-որ մեկին վնասվածք հասցնել։ Այդ եզրափակիչը առաջինը չէր մեր երկուսի համար։ Առաջարկում եմ ուղղակի մոռանալ այդ դրվագի մասին։ Եթե Կլոպն ավելի հանգիստ դառնա, ես պատրաստ եմ նրան լավագույնը համարել»,- իսպանացի պաշտպանի խոսքն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում իսպանացի պաշտպանի հետ պայքարում վնասվածք ստացավ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ Այդ խաղում Արքայական ակումբը հաղթեց 3։1 հաշվով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով