18:10  ,  14 օգոստոսի, 2018

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Վալենսիա»

Իսպանական «Վիլյառեալի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշեւը տեղափոխվել է «Վալենսիա», հայտնում է ակումբի կայքը:

Իսպանական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է Ռուսաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանին:

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Վալենսիայում» վարձավճարով հանդես եկել է նաեւ 2016-ին: Այս ամռանը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում նա մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում