14:16  ,  9 օգոստոսի, 2018

Փոլ Սքոուլզ. Չեմ տեսնում «Մանչեսթեր Յունայթեդին» չեմպիոնական մրցավազքում

Անգլիայի Պրեմյեր լիգայի մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուզլը կասկածներ ունի, որ իր նախկին թիմը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ կարող է հավակնել չեմպիոնի կոչմանը:

«Երբ դիտում ենք «Մանչեսթեր Սիթիի» կամ «Լիվերպուլի» խաղը, հասկանում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ աստիճան ուժեղ չէ: «Լիվերպուլը» գերազանց նորեկներ ունի: Չեմ տեսնում, որ «Մանչեսթեր Յունայթեդն» մոտեցել է «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին: «Սիթիում» հրաշալի գիտեն՝ ինչ ֆուտբոլ են խաղում: Իսկ «Յունայեթեդում» չկա այդ գիտակցումը: Մենք պատկերացում չունենք, թե «Մանչեսթեր Յունայթեդը» ինչ ֆուտբոլ է խաղալու: Ես չեմ տեսնում Մոուրինյոյի գլխավորած թիմին չեմպիոնական մրցավազքում»,- Փոլ Սքոուլզի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 10-ին կընդունի «Լեսթեր Սիթիին»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում