19:02  ,  7 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Փյունիկի» մեկնարկային կազմը  

Հայտնի է Երևանի «Փյունիկի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կայանալիք Իսրայելի «Մաքաբիի» հետ խաղում։

«Փյունիկ»Անդրիյա Դրագոևիչ, Մաքսիմ Ժեստոկով, Դիդյեր Կադիո, Վյաչեսլավ Դմիտրիև, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսևիչ, Դենիս Վոյնով, Ալիկ Առաքելյան, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան, Մոհամեդ Կոնատե։

Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Տալալաև։

Հանդիպումը կսպասարկի հոլանդացի մրցավար Պոլ վան Բոկելը, որին եզրերում կօգնեն Դեյվ Գուսենսն ու Զուստ վան Զույլենը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով