23:50  ,  8 օգոստոսի, 2012

«Շահումյանը» նորամուտը նշեց եվրագավաթում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» նորամաուտը նշեց եվրագավաթում:

ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարի մեկնարկային տուրում «Շահումյանը» ոչ ոքի խաղաց իսրայելական «Մաքաբի Նեհալաթի» հետ՝ 3:3:

Հայկական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, իսկ Գրիգոր Կապուկրանյանը խփեց մեկ գնդակ:

Հիշեցնենք, որ «Շահումյանից» ու «Մաքաբիից» բացի E խմբում են ընդգրկված նաեւ նորվեգական «Վեգակամերատանենեն» ու Անդորրայի ներկայացուցիչ «Էնկամպը», որը երկրորդ տուրում կլինի Հայաստանի չեմպիոնի մրցակիցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում