12:27  ,  3 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. Ալեքսանդր Կարապետյանի գոլային փոխանցումը «Նիդերկորնին» օգնել է դուրս գալ հաջորդ փուլ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնը» նվաճել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր:

Երկրորդ փուլի պատասխան խաղում «Պրոգրես Նիդերկորնը» 2:0 հաշվով հաղթել է հունգարական «Հոնվեդին»: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ գոլային փոխանցում կատարել 21-րդ րոպեին: 10 րոպե անց Կարապետյանը ստացել է դեղին քարտ:

Առաջին խաղում «Պրոգրես Նիդերկորնը» «Հոնվեդին» պարտվել էր նվազագույն հաշվով: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Լյուքսեմբուրգի թիմը կմրցի ռուսական «Ուֆայի» հետ, որը հաղթահարել է Սլովակիան ներկայացնող «Դոմժալեի» արգելքը (0:0, 1:1): «Ուֆայում» է հանդես գալիս ռուսաստանցի պաշտպան Դենիս Թումասյանը, որը «Դոմժալեի» դեմ 2 խաղերում էլ 90 րոպե է անցկացրել խաղադաշտում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում