23:12 1 օգոստոսի, 2018Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա ռումինական «Կլուժի» հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Ռումինիայի չեմպիոնը 2 խաղերի արդյունքում պարտվեց շվեդական «Մալմյոյին» (0։1, 1։1) եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում՝ մրցելով «Ալաշկերտ» - «Սուտյեսկա» զույգի հաղթողի հետ։
«Ալաշկերտի» ու «Սուտյեսկայի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.