Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա ռումինական «Կլուժի» հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Ռումինիայի չեմպիոնը 2 խաղերի արդյունքում պարտվեց շվեդական «Մալմյոյին» (0։1, 1։1) եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում՝ մրցելով «Ալաշկերտ» - «Սուտյեսկա» զույգի հաղթողի հետ։
«Ալաշկերտի» ու «Սուտյեսկայի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի