Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» - «Տոբոլ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը դեռ չի բացվել։
Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։
Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Փյունիկ» - «Տոբոլ»՝ 0։0 (առաջին խաղակես)
«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան, Դենիս Վոյնով, Պետրոս Ավետիսյան, Ռուսլան Կորյան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում