10:26  ,  28 հուլիսի, 2018

Իգուաինը «Միլանում» կխաղա վարձավճարով

Իտալական «Միլանը» և «Յուվենտուսը» համաձայնեցրել են արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը։

Football Italia-ն հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում միլանյան ակումբում կխաղա վարձավճարով։ 1 տարվա վարձակալության համար «Միլանը» կվճարի 15 միլիոն եվրո, իսկ մրցաշրջանի վերջում պարտավոր կլինի գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Տեղափոխության կարող է խոչընդոտել միայն այն, որ արգենտինացին Թուրինում վաստակում է 7,5 միլիոն եվրո, իսկ «Միլանը» նրան առաջարկում է 4,5 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում