22:12  ,  27 հուլիսի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի մրցանակակիրները հայտնի են

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է «Ֆասթ Կրեդիտ» թիմը:

Եզրափակիչում «Ֆասթ Կրեդիտը» լրացուցիչ ժամանակում 5:4 հաշվով հաղթել է «Գրանդ Սպորտին»:

Բրոնզե մեդալակիր է դարձել ՎՏԲ բանկի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում 8:7 հաշվով ուժեղ է գտնվել «Վեգա-2»-ից: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել «Ֆասթ Կրեդիտի» ավագ Նարեկ Ամիրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում