20:10  ,  27 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Աֆրիկացի ֆուտբոլիստները տեղափոխվեցին «Լոռի» (ֆոտո)  

Վանաձորի «Լոռին» պաշտոնապես հայտարարել է նոր համալրումների մասին։

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկի հետ 3 տարվա պայմանագրեր են կնքել նիգերիացի պաշտպաններ Էկերեուկե Էկեմինին և Դեու Դոսան, ինչպես նաև կիսապաշտպան Ուդո Եթոպը։

20-ամյա ձախ պաշտպան Դոսան կխաղա 15 համարի խաղաշապիկով, 20-ամյա Էկեմինին՝ 16, իսկ 19-ամյա Եթոպը՝ 14 համարով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով