11:20  ,  26 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» առաջատար խաղացողները ուշացումով ժամանել են Ղազախստան

Երեւանի «Փյունիկի» հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը հուլիսի 26-ի առավոտյան ժամանել են Ղազախստան՝ մասնակցելու «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակիցը տեղեկացավ «Փյունիկի» մամուլի ծառայությունից:

«Փյունիկի» 5 լեգեոնականները թիմի հետ չէին կարողացել ուղեւորվել Ղազախստան, քանի որ այդ երկրի մուքտի վիզա էին ստացել ուշացումով՝ հուլիսի 25-ի երեկոյան 20:00-ի սահմաններում:

Հայկական ակումբի մյուս ֆուտբոլիստները հուլիսի 25-ին էին ժամանել Ղազախստան եւ անցկացրել նախախաղային մարզում:

«Տոբոլ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով