20:51  ,  25 հուլիսի, 2018

Մաուրո Իկարդին մնում է «Ինտերում»  

Իտալական «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետին հայտնել է, որ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին չի հեռանա միլանյան ակումբից։

«Մաուրոն մնում է «Ինտերում»։ Նա երջանիկ է այստեղ։ Երբ փակվի տրանսֆերային պատուհանը, մենք կսկսենք նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Իկարդին մեր ավագն է, նա հիանալի է կատարում այդ պարտականությունները։ Նա իսկական պրոֆեսիոնալ է»,- Զանետիի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացուն ցանկանում է հրավիրել Մադրիդի «Ռեալը»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում