Շվեդիայի հավաքականի դարպասապահ Ռոբին Օլսենը կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա դարպասապահը հռոմեական ակումբ է տեղափոխվել դանիական «Կոպենհագենից»։
ԱԱ-2018-ում Շվեդիայի հավաքականի հիմնական դարպասապահ Օլսենի համար «Ռոման» կվճարի 8,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Օլսենը կփոխարինի Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերին, որը տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում