14:46  ,  24 հուլիսի, 2018

Դիրկ Նովիցկին երկարաձգեց պայմանագիրը եւ կգերազանցի Կոբի Բրայանտի ռեկորդը

Գերմանացի Դիրկ Նովիցկին մեկ մրցաշրջանով երկարաձգել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Դալասի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

Հաջորդ մրցաշրջանը 40-ամյա Նովիցկու համար ռեկորդային 21-րդը կլինի «Դալասի» կազմում: Դա NBA-ում բացարձակ ռեկորդ է մեկ ակումբի կազմում անցկացրած մրցաշրջանների ցուցանիշով: Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին, որը 20 մրցաշրջան է անցկացրել «Լոս Անջելես Լեյքերսում»:

Նոր պայմանագրով Նովիցկին մեկ մրցաշրջանի համար կստանա 5 միլիոն դոլար: NBA-ի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել էր 77 հանդիպման՝ գրանցելով 12 միավոր միջին արդյունավետություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում