00:31  ,  24 հուլիսի, 2018

Մաուրիցիո Սարի․ Այլևս չեմ ցանկանում պատասխանել Դե Լաուրենտիսին  

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Նապոլիի» ֆուտբոլիստների հանդեպ ունեցած հետաքրքրության մասին։

«Կարծում եմ, որ «Չելսիում» հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ։ Շնորհակալ եմ «Նապոլիի» խաղացողների․ հնարավոր է, որ նրանց շնորհիվ եմ այստեղ։

Դե Լաուրենտիսն ասել է, որ ես ցանկանում եմ «քանդել» «Նապոլին»։ Ինձ դուր են գալիս այն ֆուտբոլիստներն, որոնք այստեղ են։ Այլևս չեմ ցանկանում պատասխանել նրան»,- Սարիի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչն արդեն իր նախկին թիմից  «Չելսի» է հրավիրել Ժորժինյոյին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով