13:48  ,  23 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի պաշտպանի 3 թեկնածու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է պաշտպանությունը ուժեղացնելու թեկնածուների հարցում, հաղորդում է Daily Mail-ը:

Կարճ ցուցակում են Հարի Մագուայրը («Լեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչին («Միլան») եւ Տոբի Ալդերվեյրելդը («Տոտենհեմ»):

Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հակված է նախապատվությունը տալ Մագուայրին, որի համար մանչեսթերյան ակումբը պատրաստ է վճարել 65 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նրանք ձեռք բերելու դեպքում, մեծ է հավանականությունը, որ թիմից կհեռանա պաշտպան Մարկոս Ռոխոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում