12:49  ,  23 հուլիսի, 2018

Մոուրինյո. Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» թիմ չէ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ղեկավարած թիմի ոչ ոքի արդյունքը ամերիկյան «Սան Խոսեի» հետ ընկերական խաղում՝ 0:0:

«Սա եւս մեկ մարզում էր: Հիմա մենք թիմ չենք, սա տարբեր թիմերից եկած խաղացողների խումբ է: Ոմանք առաջին կազմից են, մյուսները մինչեւ 23 տարեկանների թիմից են, մի քանիսը վերադարձել են վարձակալությունից, ոմանք նոր են գնալու, ունենք նաեւ մինչեւ 18 տարեկան խաղացողներ: Մենք հիմա չունենք թիմ, որն ավելի լավ կխաղա: Բարդ է, բայց մենք մոտիվացված ենք եւ գոնե փորձում ենք անել դա: Պետք է երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ րոպեներ»,- Մուորինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Միլանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում