21:21  ,  21 հուլիսի, 2018

37-ամյա Մարտինա Հինգիսն ամուսնացել է (ֆոտո)

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարտինա Հինգիսն ամուսնացել է: 37-ամյա շվեյցարացի մարզուհու ամուսինը 38-ամյա մարզական բժիշկ Հարի Լեմանն է: Արարողությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաքում 140 հյուրերի մասնակցությամբ:

Հինգիսը երրորդ անգամ կարիերան ավարտեց 2017թ. հոկտեմբերին: Առաջին անգամ նա թենիսից հեռացել էր 2002-ին, երկրորդ անգամ՝ 2007-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում